child, little boy, babe;
catechumen.
ԵՐԱԽԱՅ կամ ԵՐԵԽԱՅ. νήπιος, βρέφος infans Տղայ նորածին՝ կաթնկեր, որ չունի բերան խօսելոյ. երիկածին, էրէխա, արախա, էրէկուան նոր ծնածը.
Երեխայն զբանիցն ծնաւ զօրհնութիւնս ովսաննայիւ. (Ճ. ՟Բ.։)
Նմանութեամբ ասի.
Չեմ երախայ բարերարութեանն, որ ծաղկելոցն է ամենայն մարդկան». իմա՛ մանուկ տխմար եւ անճանաչօղ. (Սեբեր. ՟Թ։)
ԵՐԱԽԱՅ. κατηχούμενος catechumenus ἁμύητης nondum invitatus Համբակ հաւատոյ՝ չեւ մկրտեալ, այլ մկրտելի՝ մեծահասակ. որ եւ ասի ԿՈՉԵՑԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒԹԻՒՆ. Անկնիք. անկնունք.
Որ երախայքդ էք, երթա՛յք։ Մի՛ ոք յերախայից. (Պտրգ.։)
Երախային չէ՛ հնար հայր կոչել զաստուած։ Զերախայս արտաքոյ պահեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 19. 23։)
Փոխանակ երախայից մեռելոց՝ այլոց ստիպէ (մարկիոն) առնուլ կնիք. (Եզնիկ.։)
Եթէ գոյր ոք երախայ (կամ երեխայ) ի բազմութեան զօրուն, զգիշերն ամենայն մկրտեցին. (Եղիշ. ՟Ե։)
Յայսմ ժամանակի երախայ ոչ գոյ ի մէջ քրիստոնէից. (Լմբ. պտրգ.։)
• «անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։
• =Կայ պհլ. ❇ raxik կամ rahīk=մա-նիք. [hebrew word] raxīg «տղայ, մանչ, ծառայ» (ИАН, 1912, 48), որ սակայն չի ծածկում հայերէն ձևը։ Ուստի ենթադրում եմ, որ կար ասոր. raxa ձևը, որից փոխառեալ են մի կողմից հյ. երախայ և միւս կողմից պհլ. ra-xīk ձևերը։-Աճ.
• ՆՀԲ թուի թէ ուզում է հանել երախ բառից, ինչպէս երևում է «կաթնկեր, որ չունի բերան խօսելոյ» բացատրութիւ-նից։ Թոփուզեան, Արծիւ Վասպ. էջ 41 «Երկնել և երկեալ յա՛խ յաւա՛ղ, և երե-րիլ յաշխարհի»։ Հիւնք. եբր. ռակայ «յի-մար, անմիտ» բառից։ Յակոբեան, Բա-նաս. 1900, 41 եբր. [hebrew word] verax ա-սոր. [arabic word] yarxā, արաբ..* arraxa. varraxa, ասուր. arhu «ամիս» ռա-ռից։ Patrubány, ՀԱ, 1908, 152 երախ «բերան» բառից։ Meillet հաւանական է գտնում վերի մեկնութիւնս (անձնա-կան)։
• ԳՒՌ.-Ոոմ. յէրախա, Ալշ. Մշ. Տփ. էրէ-խա, Հջղ. Հւր. Շմ. արախա, Երև. ըրէ՛խա, Ջղ. չարախա, Ղրբ. ըրա՛խա, Մղր. ըրա՛խէ, Գոր. րա՛խա, Ագլ. ըրխօ՜, Հճ. էյէխօ։-Նոր բառեր են՝ երախասէր, երեխամայր, երե-խավարի, երեխատէր, երեխեկ, երեխութիւն «մի տեսակ մահացու հիւանդութիւն»։ +ԵՐԱԽԱՅՐԻ (հնապէս գործածւում էր ա-նեզաբար. սեռ. -րեաց, գրծ. -րեօք) «առա-ջին պտուղ, կանուխ հասած բերք» Եզեկ. խե-6, ի. 40, բ. օր. ժը. 1. Փիլ. քհ. յետնաբար՝ եզակի գործածութեամբ ունի Յայսմ. գրուած է նաև երեխայրի Դիօն. գ. 38, որից նախե-րախայրիք Փիլ. քհ.։
• -Բարդուած է երա-«նախկին, առաջին, նախ» +խայրի «պտուղ» բառերից. եր-, երա-նոյն է առ «առջևը» բառի հետ և իբր բնիկ հայ կցւում է սանս. purás, յն. πρίν, լտ. per, pro, prae, հլտ. pri «առաջ» (որից primus, prior «առաջին») բառերին (տե՛ս նաև հ. երի, գւռ. հերի). հնխ. pr->հւ. եր-ձայնափոխութեան համար հմմտ. լտ. pris-cus=հյ. երէց. իսկ եր=առ փոխանակու-թեան համար հմմտ. երասանակ=առասան, երկուսն էլ իրանեանից փոխառեալ։ Ըստ այ-սրմ հյ. երախայրի կազմուած է ճիշտ այն-պէս, ինչպես լտ. praeceptus «նախապէս բռնուած», praecerpo «առաջուց քաղած», praecerptus «նախաճաշակ» ևն։-Աճ.
• ՀՀԲ մեկնում է եր «նախ, առաջին» + խայրի «պտուղ»։ Հիւնք. յն. έαρ «գա-սուն, նոր» +պրս. (իմա՛ արաբ.) [other alphabet] xayr «բարիք, բերք» բառերից բար-դուած։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ MSL 20, 163։